Ռուսաստանն արգելել է իր օդային տարածքն օգտագործել այն երկրների ավիաընկերություններին, որոնք փակել են Ռուսաստանի համար իրենց երկինքը պատժամիջոցների նոր փաթեթի պատճառով։ Այս մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ Ռուսաստանը ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների և Ռուսաստանում գրանցված քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքին, սահմանվել է թռիչքների իրականացման սահմանափակում 36 երկրների ավիափոխադրողների համար»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն այնպիսի երկրների ավիաընկերություններին, ինչպիսիք են Ավստրիան, Ալբանիան, Անգուիլան, Բելգիան, Բուլղարիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան, Ջերսին, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան:

4538