Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պահանջով Թուրքիան չի հրաժարվի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերից ամբողջությամբ, սակայն պատրաստ է փոխզիջման գնալ, հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ Թուրքիան կարող էր համաձայնել S-400 համակարգի վերահսկման համար ստեղծել տեխնիկական, համատեղ ռազմական մեխանիզ։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին թուրքական «Nefes» թերթի սյունակագիր Մուրատ Գյուրգենը հաղորդել էր, որ Թուրքիան, իբր, կարող է վերադարձնել Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը կամ վաճառել դրանք մեկ այլ երկրի։

Թուրքական աղբյուրը նախկինում «РИА Новости»-ին հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու կամ վերադարձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը շարունակում են մնալ թուրքական բանակի սպառազինության մեջ, և իրավիճակը չի փոխվել, ավելի ուշ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

1266