S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով Հնդկաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները չեն ազդել և չեն ազդի ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Մոսկվայի հետ Նյու Դելիի համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է Նյու Դելիում ՌԴ դեսպան Դենիս Ալիպովը։ 
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը կապի մեջ է Հնդկաստանի իշխանությունների հետ՝ երկրին ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված պատժամիջոցների կիրառման հնարավորության շուրջ։ Ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին ասել է, որ Հնդկաստանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն, այդ թվում՝ պաշտպանական գնումների ոլորտում։
«Առայժմ այդ սպառնալիքները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, կարծում եմ՝ չեն ունենա»,- ասել է Ալիպովը։
Ինչպես ընդգծել է դեսպանը, հնդիկները բազմիցս ասել են, որ Ռուսաստանի հետ S-400-ի գործարքը բխում է իր անվտանգության շահերից, իսկ Հնդկաստանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն և բացասաբար է ընկալում իր վրա գործադրվող ճնշումը։

789