Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը «Vigilant» ատոմային սուզանավից, որին ներկա է եղել նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Փորձարկման ընթացքում հրթիռը միջուկային մարտագլխիկ չի կրել, թեև ունի այդ հանրավորությունը։ Այն վայրէջք է կատարել Հյուսիսային Ատլանտիկայում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։
Մակրոնը հրապարակել է արձակման տեսանյութը՝ նշելով, որ հետևել է դրան «Auvergne» ֆրեգատից։ «Շատ քիչ երկրներ են տիրապետում նման մակարդակի փորձառության»,- նշել է նա։
Ֆրանսիայի նախագահը արձակումը բնութագրել է որպես «Ֆրանսիայի զսպման համակարգի հուսալիության նոր ցուցադրություն»։
«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Իսկ վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել»,- գրել է Մակրոնը։