Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա տեղադրված միջուկային մարտագլխիկների քանակով: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Defense News-ը։

Ըստ հրապարակման՝ վերջերս ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM) գաղտնի փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես։ Համաձայն ԱՄՆ օրենսդրության, STRATCOM-ը պետք է ծանուցի Կոնգրեսին, եթե Չինաստանը ավելի շատ հրթիռներ կամ հրթիռների համար գործարկիչ տեղադրի, քան ԱՄՆ-ը: Այնուամենայնիվ, ըստ Պենտագոնի և Կոնգրեսի, ԱՄՆ-ը դեռևս առավելություն ունի տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և դրանք արձակող սարքերի քանակով:

«Չինաստանի ռազմական հզորության մասին զեկույցը գնահատում է, որ Պեկինի միջուկային պաշարները գերազանցել են 400-ը», - Defense News-ին ասել է Պետքարտուղարության Միջազգային անվտանգության խորհրդատվական խորհրդի անդամ Ջեֆրի Լյուիսը:

Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ը մարտագլխիկների համար ունի 400 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ 450 արձակման կայան, իսկ Չինաստանը՝ 300-ը։ Լյուիսի խոսքով՝ չինական Dongfeng-41 բալիստիկ հրթիռը կարող է «մի քանի մարտագլխիկ կրել»։ Ուստի, հավելել է նա, եթե Չինաստանն ունի 300 հրթիռ, ապա «գուցե 400-ից մի փոքր ավելի» միջուկային մարտագլխիկ։ ԱՄՆ-ում իրավիճակն այլ է՝ ամերիկյան Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կարող են կրել միայն մեկ միջուկային մարտագլխիկ։

Օրենսդիրները և նրանց օգնականները հրապարակման հետ զրույցում չեն կարողացել հաստատել, որ STRATCOM-ի ծանուցումն ուղարկվել է Կոնգրեսին՝ կապված Չինաստանում մարտագլխիկների և ICBM-ների քանակի փոփոխության հետ, քանի որ դրա վերաբերյալ դրույթները գաղտնի են:

958