Եվս մեկ երկիր զինվեց ստորջրյա հարձակման բալիստիկ հրթիռով
![](https://araratnews.am/admin/images/1631018541.png)
Հարավային Կորեան, ստորջրյա բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումից հետո, դարձել է նման զենք ունեցող ութերորդ երկիրը: Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, հայտնել է Yonhap գործակալությունը: Նշվում է, որ հրթիռի արձակումը կատարվել է անցյալ ամիս՝ Հարավային Կորեայի պաշտպանական հետազոտությունների գործակալության ղեկավարությամբ:
Գործարկումը տեղի է ունեցել նոր` Dosan Ahn Chang-ho սուզանավից, հագեցած վեց ուղղահայաց արձակման կոնտեյներներով: Ենթադրվում է, որ այս Hyunmoo 4-4- ը Hyunmoo-2B հրթիռի մոդիֆիկացված տարբերակն է շուրջ 500 կմ հեռահարությամբ և այն հագեցվելու է սովորական` ոչ միջուկային մարտագլխիկներով:
Այսօր նման հրթիռներ ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան:
07 Սեպտեմբեր, 2021 20:42
1753
ArCa-ն կիբեռհարձակման չի ենթարկվել, տուժած քարտապանները ֆինանսական զեղծարարության զոհ են
16 Փետրվար, 2023 20:01
Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը․ Հակոբ Արշակյան
19 Սեպտեմբեր, 2022 21:40
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցի վրա հաքերային հարձակման քրեական գործն ընդունվել է վարույթ․ Արցախի ՔԿ
01 Սեպտեմբեր, 2021 01:15
Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկների քանակով
08 Դեկտեմբեր, 2022 15:51
Սա բավականին հստակ ազդանշան է․ ինչ է գրում միջազգային մամուլը ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ի կիրառման մասին
22 Նոյեմբեր, 2024 15:35
Ռուսաստանը խոցել է երկու բրիտանական Storm Shadow հրթիռ
21 Նոյեմբեր, 2024 19:03
Le Figaro-ն իր հոդվածից հանել է Ռուսաստանին հարվածելու Փարիզի թույլտվության մասին հատվածը
18 Նոյեմբեր, 2024 17:02