Էրդողանը հրաժարվում է S-400 համակարգեր փոխանցել Ուկրաինային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ավելի վաղ արված առաջարկին, որ Անկարան Մոսկվայից գնված հեռահար և միջին հեռահարության S-400 զենիթահրթիռային համակարգերը փոխանցի Ուկրաինա։
«S-400-ի թեման փակ է Թուրքիայի համար, այն երկրի սեփականությունն է»,- ուրբաթ օրը՝ մարտի 25-ին, ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև նշել է, որ Անկարան հետևում է Միավորված ազգերի կազմակերպության որոշ գծերին Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության առումով, բայց չի կարող մի կողմ դնել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Թուրք առաջնորդի խոսքով՝ պետք է նրբանկատություն պահպանել հակառուսական պատժամիջոցների հարցում, քանի որ Թուրքիան չի կարող մի կողմ թողնել ռուսական գազի մատակարարումները և «Աքկույու» ատոմակայանի համատեղ նախագիծը։
25 Մարտ, 2022 19:19
1882
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում Ուկրաինային փոխանցել Ռուսաստանից գնված S-400-ները
22 Մարտ, 2022 18:42
Ռուսաստանը ժամանակից շուտ սկսել է S-400 ՀՕՊ համակարգեր մատակարարել Հնդկաստանին
15 Նոյեմբեր, 2021 16:05
Թուրքիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
22 Հոկտեմբեր, 2026 12:03
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ավելացրել է անցանկալի անձանց ցուցակում
21 Հոկտեմբեր, 2026 13:48
Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանի Հանրապետությանը․ թուրք նախարար
16 Հոկտեմբեր, 2026 15:57