Կրեմլի՝ արևմտյան ֆինանսական համակարգից մեկուսացումն հաղթահարելու հույսերը, որոնք կապված էին Չինաստանի օգնության հետ, կարծես թե անհետանում են։
Չինաստանի երկու խոշորագույն պետական ​​բանկերը դադարեցրել են Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների գնման գործարքների սպասարկումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկի (ICBC) օֆշորային ստորաբաժանումները, հետևելով արևմտյան բանկերին, դադարեցրել են ակրեդիտիվներ տրամադրել Ռուսաստանին, որպեսզի ծածկի ռուսաստանյան ապրանք արտահանողների հետ գործարքները: Բանկն ամբողջությամբ դադարեցրել է դոլարով առաքումները, սակայն որոշ դեպքերում յուանով գործարքների համար ակրեդիտիվներ է թողարկում։ Յուրաքանչյուր նման որոշում պահանջում է բարձրագույն ղեկավարության հաստատումը:
Չինաստանի բանկը նաև սահմանափակել է ռուսական հումքի գնումների ֆինանսավորումը՝ սեփական ռիսկերի կառավարման որոշմամբ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ բանկը սպասում է ազգային կարգավորող մարմնի մանրամասն առաջարկություններին:
Նախկինում չինական խոշորագույն բանկերը ենթարկվել են պատժամիջոցներին Իրանի, Հյուսիսային Կորեայի և նույնիսկ Հոնկոնգի պաշտոնյաների դեմ։  Նշվում է, որ նրանք վախենում են ընկնել ԱՄՆ ֆինանսների նախարարության երկրորդական միջոցների տակ:
«Չինական ֆինանսական հաստատությունները լրջորեն են վերաբերվում պատժամիջոցների պահպանմանը»,- ասում է Բեն Կոստերզևան՝ Hogan Lovells-ի խորհրդատուն Հոնկոնգում: «Նրանք չեն ցանկանում իրենց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, և զրկվեն դոլարով գործարքներից»:

2857