ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պատմել է ուկրաինացիների կողմից հրեշավոր սադրանքի մասին, որը Կիևի ազգայնական վարչակարգը երեկ՝ մարտի 4-ին, փորձել է կազմակերպել Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքում, որը ռուս զինվորականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ժամը 02.00-ի սահմաններում ատոմակայանի մոտ գտնվող տարածքը պարեկելիս ռուսական գվարդիայի շարժական պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից։ «Էլեկտրակայանից դուրս գտնվող ուսումնամարզական համալիրի մի քանի հարկերի պատուհաններից շենքի վրա պատասխան կրակ հրահրելու նպատակով, թեթեւ հրազենից ուժեղ կրակ է բացվել ռուսական գվարդիայի զինծառայողների վրա»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կոնաշենկովը նշել է, որ ռուսական պարեկային հրաձգային զինատեսակներից պատասխան կրակով հաջողվել է ճնշել ուսումնական համալիրի շենքում ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը։ Բայց, դուրս գալով շենքից, ուկրաինական դիվերսիոն խումբը հրկիզել է ուսումնական շենքը։ Հրշեջ-փրկարարները արագորեն ժամանել են այնտեղ և մարել տարածքում բռնկված հրդեհը։ Սադրանքի պահին ՀԷԿ-ի մշտական ​​աշխատակիցներից ոչ ոք ուսումնական շենքում չի եղել։

 

1944