![](https://araratnews.am/admin/images/1646848098.jpg)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության մի քանի օպերատիվ խմբերով, որոնց աշխատանքների վերահսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա, հայտնաբերել են օրեր առաջ Երևանում՝ «Դալա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: