«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային»՝ 3։0
Հայաստանի առաջնության 23-րդ տուրի խաղում առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Նոային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Աչքի ընկան 24-ամյա կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն, Կաբո Վերդեն ներկայացնող 27-ամյա հարձակվող Մաիլսոն Լիման եւ Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ, 25-ամյա կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն։
21 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից» (20 խաղ)։ «Նոան» (20 խաղ) 5-րդն է՝ 24 միավոր։
Հայաստան․Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 0։3
Խոնատան Դուարտե, 42, Մաիլսոն Լիմա, 58, Զաքարիա Սանոգո, 75
Մարտի 15
«Նորավանք» - «Արարատ»՝ 15։00
Մարտի 16
«Վան» - «Փյունիկ»՝ 14։00
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 17։00
14 Մարտ, 2022 21:44
919