![](https://araratnews.am/admin/images/1615550511.jpg)
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց նվազագույն հաշվով։ Չարենցավանի քաղաքային ստադիոնում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 74-րդ րոպեին խփեց Զաքարիա Սանոգոն:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն առաջին հաղթանակը տարավ երևանյան ակումբի հետ:
Քառորդ եզրափակիչի վերջին զույգում Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» մարտի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» հետ:
Մարտի 12-ին Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել էր Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիային», իսկ «Ալաշկերտը» տանն ուժեղ էր գտնվել ԲԿՄԱ-ից՝ 4:0:
Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի սկզբնամասում:
Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1
Զաքարիա Սանոգո, 74
Աղբյուր՝ sport.news.am