Կիևի մերձակայքում զոհվել է Fox News-ի օպերատորը

Կիևի մոտ զոհվել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի օպերատոր Պիեռ Զակրժևսկին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով հեռուստաալիքի լրագրողներից մեկի հայտարարությանը։
Ըստ Fox News-ի՝ մարտի 14-ին 55-ամյա Զակրժևսկին աշխատում էր թղթակից Բենջամին Հոլի հետ Կիևի մերձակայքում գտնվող Գորենկա գյուղում։ Մեքենան, որով նրանք երթեւեկում էին, կրակի տակ է ընկել: Արդյունքում թղթակիցը վիրավորվել է, իսկ օպերատորը մահացել։
Լրագրողի մահը հաստատել է նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների մեկ այլ զոհ է դարձել ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան։ Նա Fox News-ի նկարահանող խմբի կազմում էր:
16 Մարտ, 2022 01:10
1429
Բայդենը մոռացել է ներկայացնել Մոդիին․ Fox News
23 Սեպտեմբեր, 2024 21:28
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել
02 Հուլիս, 2023 17:55
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին
03 Հոկտեմբեր, 2022 19:44
Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
06 Օգոստոս, 2024 15:37