ԱՄՆ-ի հսկողության ներքո Խարկովի լաբորատորիայում գաղտնի նախագիծ էր իրականացվում՝ ուսումնասիրելու չղջիկների միջոցով մարդկանց հիվանդությունների փոխանցման ուղիները: Այս մասին մարտի 17-ին իր ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ ՊՆ-ն շարունակում է ուկրաինական լաբորատորիաների աշխատակիցներից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական կենսաբանական ծրագրերի իրականացման վերաբերյալ»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով, Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ռուս մասնագետները ուսումնասիրել են բնօրինակ փաստաթղթեր, որոնք բացահայտում են Խարկովի լաբորատորիայի հիման վրա Ուկրաինայում ԱՄՆ-ի գաղտնի նախագծի իրականացման գաղտնի նախագիծը՝ ուսումնասիրելու չղջիկների միջոցով մարդկանց հիվանդությունների փոխանցման ուղիները:
«Ուզում եմ ընդգծել, որ փաստաթղթերի համաձայն՝ այդ ուսումնասիրությունները Խարկովում իրականացվել են համակարգված հիմունքներով և երկար տարիներ ԱՄՆ-ից ժամանած մասնագետների անմիջական հսկողության ներքո»,- ասել է Կոնաշենկովը։

949