Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողության առաջադրանքները: Մարտի 24-ի դրությամբ ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ անցած երեկոյան և գիշերը ուկրաինական զինուժի ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել գերճշգրիտ հեռահար ծովային և օդային զենքերով։ Ոչնչացվել է 13 զենիթահրթիռային համակարգ:
24 Մարտ, 2022 19:47
820
Խարկովում հռթիռակոծության հետևանքով վնասվել է նաև Հայաստանի պատվավոր հյուպատոսության շենքը
03 Հունվար, 2024 14:46
Խարկովի մարզի առաջին բնակիչները ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն
21 Օգոստոս, 2022 00:12
Խարկովում ԱՄՆ-ի հսկողության տակ գտնվող լաբորատորիայում գաղտնի նախագիծ էր իրականացվում
17 Մարտ, 2022 16:15