Անջատել գովազդները մեդիա հարթակներում. «Գլոբբինգ»
Բեռնափոխադրման ծառայությամբ զբաղվող «Գլոբբինգ» կայքն անջատել է բոլոր գովազդները սոց․ մեդիա հարթակներում։ Հայտարարությունը տեղադրված է «Գլոբբինգ»-ի «Ֆեյսբուքի» էջում:
«Մեր շաաատ սիրելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ ստեղծված պայմաններում մեդիա դաշտը չծանրաբեռնելու համար, մենք որոշ ժամանակով կանջատենք մեր բոլոր գովազդները սոց․ մեդիա հարթակներում։
Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին հետևել մեր քայլին և սոց․ հարթակները որոշ ժամանակով զիջել էլ ավելի կարևոր տեղեկության հոսքի և տարածման համար։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Մենք Ձեզ շատ ենք սիրում և վստահ ենք, որ միասին #հաղթելուենք»,- տեղեկանում ենք հայտարարությունից:
28 Սեպտեմբեր, 2020 01:30
474
Քաղաքային կենսաբազմազանության գոտին բաց է մինչև հոկտեմբերի 30-ը
25 Հոկտեմբեր, 2026 19:40
ՇՄ նախարարն այցելել է COP17-ի Կանաչ գոտի՝ ծանոթանալու բնապահպանական նախաձեռնություններին
25 Հոկտեմբեր, 2026 19:37
Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ. ԱԳՄԱՆ
25 Հոկտեմբեր, 2026 19:14