Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք և կներգրավվեն մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում:
Ավարտից հետո նրանք կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա մարզումներին:
21 Մարտ, 2022 18:41
672