Տիկին Մանուկյան ես Ձեզ կոչ եմ անում լինել կոռեկտ, մնալ օրակարգի շրջանակում եւ ազգային ժողովի դահլիճը չխառնել եւ չշփոթել 7օր.am-ի հետ,- այսօր` մարտի 22-ի կառավարության նիստին  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին զայրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը, որտեղ վերջինս Ալեն Սիմոնյանին եւ նրա թիմակիցներին անվանեց թանկարժեք զբոսաշրջիկներ`  մեղադրելով նրանց, թե իբր պետբյուջեի հաշվին արտասահմանյան զբոսաշրջություն են կազմակերպում:

Արեգնազ Մանուկյանի ելույթի ողջ ընթացքում, Ռուբեն Ռուբինյանը մշտապես հորդորում էր նրան չշեղվել թեմայից եւ խոսել օրակարգի մասին, սակայն ելույթից հետո էլ Մանուկյանը շարունակեց կարծիքներ հնչեցնել  անգամ նստած տեղից, ինչը զայրացրեց ԱԺ փոխնախագահին.

Մի հատ այդ Ձեր ձեռքը հետ դրեք ու հանգսատցեք,- նկատողություն արեց Ռուբինյանը:

790