Գարիկ Մարտիրոսյանը կարող է փոխարինել Իվան Ուրգանտին
«Երեկոյան Ուրգանտ» շոուն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի հեռարձակվում ռուսական «Առաջին ալիք»-ով։ Հայտնի է, որ դրա հաղորդավարը գտնվում է արտերկրում, այժմ տեղեկություններ կան, որ շոուն այլևս չի նկարահանվելու, և դրան փոխարինելու է ոչ պակաս հայտնի շոումեն։
«Экспресс-газета»-ի փոխանցմամբ՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր նոր ծրագրով կարող է փոխարինել Իվան Ուրգանտին և «Առաջին ալիքի» նրա «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իվան Ուրգանտը լքել է Ռուսաստանը։ Նրա «Երեկոյան Ուրգանտ» շոուն դադարել է եթեր հեռարձակվել։ Սակայն այս տեղեկությունը հերքել է հեռուստաալիքը, իսկ ինքը՝ Ուրգանտը, խոստացել էր շուտով վերադառնալ։ «Ոչ մի խուճապ: Ինձ թողեցին արձակուրդ գնալ, շուտով կվերադառնամ»,- գրել է նա։
22 Մարտ, 2022 19:52
996
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26 Հուլիս, 2026 18:30
Զգուշացեք imID-ն, Mobile ID-ն ուրիշների համար գործարկելուց․ Մարտիրոսյան
16 Հուլիս, 2026 22:14
Ըմբիշ Ալեքսան Շալջյանն արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր․ վաղը պայքարի մեջ կմտնի Արիանա Մարտիրոսյանը
13 Մայիս, 2026 23:31