Հայաստանում բուժման նոր մեթոդ են փորձարկում, որը թույլ կտա բազմատեղակայուն տուբերկուլոզը բուժել ոչ ներարկային տարբերակով`դեղահաբերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին դեկտեմբերի 24-ին տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված գիտաժողովին ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:
Նրա խոսքով` բազմատեղակայուն տուբերկուլոզը շարունակում է խնդիր մնալ Հայաստանում: «2020 թվականից տուբերկուլոզով նոր դեպքերի 4-ից մեկը բազմատեղակայուն տուբերկուլոզի դեպք է, իսկ նախկինում 2 դեպքից մեկն էր»,-ասաց նա:
Ղուկասյանն ուրախությամբ փաստեց, սակայն, որ Հայաստանում տուբերկուլոզի ցուցանիշները նվազման միտում ունեն: «Մինչև 2030 թվականը մեր բոլորի ջանքերով հնարավոր է հաղթահարել տուբերկուլոզը»,-հավելեց նա:
ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն էլ նշեց, որ մինչև 2015 թվականը Հայաստանը պատկանել է աշխարհում դեղակայուն տուբերկուլոզի մեծ բեռ ունեցող 27 երկրների թվին:
«2015 թվականից հետո Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի առումով պրիորիտետային 18 երկրների թվում է»,-ասաց նա: