Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Եթե երեխայի մոտ առկա է՝
3 շաբաթ տևող հազ,
ենթատենդային (սուբֆեբրիլ, 37,1-37,5 աստիճան) ջերմություն,
մարմնի զանգվածի անկում կամ աճի հապաղում,
առատ քրտնարտադրություն ,
անկայուն հոգեվիճակ ,
անհասկանալի հոգնածություն ,
վատ ախորժակ ,
եթե կա սերտ շփում տուբերկուլոզ ունեցող հիվանդի հետ, պետք է դիմել մասնագետի:
Կիրականացվի՝
օբյեկտիվ զննում,
Մանթուի թեստ,
ԳԻԱՓ (գամմա ինտերֆերոնի արտազատման փորձ, IGRA),
ռենտգեն հետազոտություն,
համակարգչային շերտագրում (КТ):
Տուբերկուլոզը լինում է նաև արտաթոքային և ախտահարում է այլ օրգաններ` արտահայտելով հետևյալ նախանշանները.
ավշային հանգույցների մեծացում,
որովայնի ցավ,
միզուղիների բորբոքում,
մաշկի, ոսկրերի, հոդերի, գլխուղեղի խնդիրներ»:

260