Պուտինը Դրագիին ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ մարտի 30-ին հեռախոսազրույց է անցկացրել:Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պարզաբանումներ են տրվել մի շարք երկրներ, այդ թվում և Իտալիա բնական գազի մատակարարման վճարումների գործում ռուբլիի անցնելու որոշման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Դրագիի խնդրանքով՝ Պուտինը տեղեկացրել է նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին:
31 Մարտ, 2022 00:07
1755
Պուտինը Ստուբի և Ստյորեի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը ու Եվրոպայի անվտանգությունը. Կրեմլ
27 Հոկտեմբեր, 2026 14:42
Պուտինը Թրամփին առաջարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու տարբերակներ
10 Մարտ, 2026 11:27
Պուտինը շնորհավորել է Թրամփին Սուրբ Ծննդյան կապակցությամբ
25 Դեկտեմբեր, 2025 14:56