Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը առաջատարների խմբի մեջ է և ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս 4 շախմատիստ:
4 միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:
01 Ապրիլ, 2022 15:29
905
Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում
16 Օգոստոս, 2026 20:54
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31 Հուլիս, 2026 23:54
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27 Հուլիս, 2026 20:10