
Փողոցից խորհրդարան տեղափոխված ընդդիմությունը այսօր կրկին փողոցում է.
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Երեւանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում իրազեկման բուկլետներ են բաժանում քաղաքացիներին. եկել է հայրենիքը փրկելու երրորդ փորձի ժամանակը։ Կենտրոնում հայրենիքը փորձում է փրկել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, իսկ Արաբկիրում` Սեյրան Օհանյանը։
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ ընդդիմությունը հայտարարել էր, որ փողոցային պայքարը պետք է թողնել , պատճառաբանելով, որ նոր արտահերթ ընտրությունների միջոցով խորհրդարան մտնելու դեպքում Հայաստան դաշինքը կարող է դառնալ ամենակամային ընդդիմությունը. փողոցում չկան Ազգային ժողովի լծակները։ Այսօր այդ լծակներին արդեն տիրապետող ընդդիմությունը կրկին վերադարձել է փողոց, ասում են՝ հայրենիքը պետք է փրկեն փողոցում։
Հարց է առաջանում`արդյոք ԱԺ-ում որևէ լծակ չօգտագործած և միայն բոյկոտ իրականացրած ընդդիմությունը, ով սկզբում փողոցում, ապա' Ազգային ժողովում արդեն իսկ ձախողել է, երրորդ անգամ կարո՞ղ է հաջողել։
Նանե Իսրայելյան