Մահացել է «Volare» հայտնի երգի կատարող Բոբի Ռայդելը

Ամերիկացի երգիչ և դերասան Բոբի Ռայդելը մահացել է երեքշաբթի՝ 79 տարեկան հասակում: Մահը վրա է հասել հիվանդանոցում թոքաբորբի հետևանքով:
2012 թվականին Ռայդելը երիկամի և լյարդի փոխպատվաստման ենթարկվեց, ինչը երկարացրեց նրա կյանքը:
1959 թվականից մինչև 1964 թվականը ռոքնռոլի աստղը թողարկել է մոտ չորս տասնյակ սինգլներ: Նրա ամենահայտնի երգերից են «Volare»-ն, «Wild One»-ը, «Wildwood Days»-ը, «The Cha-Cha-Cha»-ն, և «Forget Him»:
06 Ապրիլ, 2022 21:52
2046