Աշխարհի ամենածեր շունը` Բոբին, ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Շունը շուտով կնշի իր 31-ամյակը։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։

Բոբին Ալենտեժ մաստիֆի պահակային ցեղատեսակի ներկայացուցիչ է, ծնվել է 1992 թվականի մայիսի 11-ին Պորտուգալիայում։ Շան տարիքը հաստատվում է անասնաբուժական ծառայության և պետական անասնաբուժական տվյալների բազայի գրառումներով։

Բոբիի տեր Լիունել Կոստան պատմել է, որ երբ շունը շատ փոքր էր, քիչ էր մնում սատկեր։ Նրան իր եղբայրների ու քույրերի հետ ողջ-ողջ թաղել են, քանի որ ընտանիքում շատ շներ են եղել։ Սակայն Բոբին հրաշքով փրկվել է։ Նրան մութ մառանում գտել են Լիունելը և նրա եղբայրը, որոնք այն ժամանակ երեխաներ էին։ Տղաները թաքցրել են շանը մեծերից, քանի դեռ նրա աչքերը չեն բացվել, որից հետո, տեղական սովորության համաձայն, այլեւս հնարավոր չի եղել ազատվել ձագուկից։

1128