Արտառոց դեպք Երևանում. տնօրենից պահանջել են 20 հազ. դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Մ.-ն և հայտնել, որ ոմն Արմենը և Սարոն իրենից պահանջել են խոշոր չափի գումար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Էդգար Մ.-ն «Դարա» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրանից՝ ըստ իր հայտարարության, պահանջել են 20 հազ. ԱՄՆ դոլար և սպառնացել են, որ եթե չտրամադրի գումարը, խոչընդոտելու են Արաբկիր 23 փողոցի 20 հասցեում իրականացվող բնակելի շենքի կառուցման աշխատանքներին:
Ոստիկանության Արաբկիրի բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմենի և Սարոյի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
10 Ապրիլ, 2022 02:45
2899
Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ համադասարանցին նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է 10-ամյա տղային և պատճառել մարմնական վնասվածք
23 Հունվար, 2026 13:17
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիր
09 Հուլիս, 2025 20:28
Արտառոց դեպք Հայաստանում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են
01 Դեկտեմբեր, 2024 19:27
Եթե այս դեպքը չլիներ, խողովակը կտրելուն ժողովուրդը դիմադրելու էր. Վարչապետը` Փամբակի դեպքի մասին
18 Հունիս, 2026 13:59
Մաշտոցի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
16 Հունիս, 2026 19:50
Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. հովիվը անասուններին հայտնաբերել է սատկած
08 Հունիս, 2026 20:08
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
27 Ապրիլ, 2025 19:41
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
13 Մայիս, 2023 17:58
Վրաերթ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
08 Ապրիլ, 2022 19:42