Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կքննարկի ռուսական Су-57 ինքնաթիռներ գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։
Անկարան կարող է Մոսկվայի հետ համագործակցել կործանիչների մատակարարման հարցում, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի F-16-ի վաճառքից։ Թերթի տվյալներով՝ Անկարան Վաշինգտոնից խնդրել է 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ՝ արդեն թուրքական ծառայության մեջ գտնվող F-16-ների համար։
Այն դեպքում, երբ Թուրքիան չկարողանա մատակարարումներ հաստատել ԱՄՆ-ի հետ, կսկսվի այլընտրանքային տարբերակների որոնում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Սու-57։ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության հետ կապված այլ մանրամասներ այժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Թուրքիան Արեւմուտքից պահանջել էր F-35 կործանիչներ եւ Patriot համալիրներ։
Անցած աշնանը նույնպես Թուրքիան թույլատրել էր ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ գնել։