Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։
Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։
Խստորեն կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ:
Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության եւ կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջեւ շփման միջոցով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հովանու ներքո:
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման շրջանակներում, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ դրույթների իրականացման շրջանակներում Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի հրամայականությունը։