«ՄԵԴԻԱ ՊԼՅՈւՍ» ՍՊԸ-ի yerevan.today կայքում 25.03.2021 թվականին՝ տեղադրվել է «Զգուշացե՛ք. Խաչատուր Սուքիասյանի բենզինը փչացնում է մեքենաները․ Դեժավյու» վերտառությամբ հոդվածը (https://yerevan.today/all/society/79318/zgoushace%d5%9bq-xachatour-souqiasyani-benziny-pchacnoum-e-meqenanery%e2%80%a4-dejavyou  ինտերնետային հղմամբ):  

Նշված հոդվածի առնչությամբ պարոն Խաչատուր Սուքիասյանը  և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն դիմել են դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրելու, դատարանի վճիռը հրապարակելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաև փոխհատուցում վճարելու պահանջներով:

«Հայտնում ենք, որ «ՄԵԴԻԱ ՊԼՅՈւՍ» ՍՊԸ-ն նշված հրապարակումները արտատպել է այլ աղբյուրից, չի միջամտել բովանդակությանը, նշված աղբյուրի տվյալները դատական քննության ընթացքում հնարավոր չէր պարզել կողմերի կողմից: Հետագայում, սակայն, կողմերի դիրքորոշումներից պարզվել է, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը՝ թեև արտատպվել էր այլ աղբյուրից:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ նախկինում հրապարակված վեճի առարկա հոդվածը  հեռացվում է  կայքից:

 «ՄԵԴԻԱ ՊԼՅՈւՍ» ՍՊԸ-ն սույնով հայտնում է, որ այս կամ որևէ այլ դեպքում մտադրություն չի ունեցել վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, հետևաբար հերքում ենք հրապարակումը, և ափսոսում, որ հրապարակման հետևանքով Խաչատուր Սուքիասյանին և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին պատճառվել է  անհանգստություն»,- ասված է հերքման տեքստում:

3897