Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է Փի Դիդի բեմական անունով, պատվիրել է ռեփեր Թուփաք Շակուրի և Death Row Records ձայնագրման լեյբլի հիմնադիր Սուջ Նայթի սպանությունը։
Այս մասին հաղորդում է USA Today-ը՝ հղում անելով ենթադրյալ մարդասպանի՝ Crips խմբավորման նախկին անդամ Դուեյն Դեյվիսի (Քեֆ Դ) ցուցմունքին։
1996 թվականի սեպտեմբերին, Լաս Վեգասում երկու կալիֆոռնիական խմբավորումների ներկայացուցիչների միջև բռնցքամարտի մենամարտից հետո, Շակուրը հարվածել է իր հակառակորդ Օռլանդո Անդերսոնին։
Դեպքից հետո նա չի գնացել ոստիկանություն, այլ պատմել է իր հորեղբորը՝ Դուեյն Դեյվիսին (Քեֆ Դ)։ Վերջինս ցանկացել է օգնել իր զարմիկին վրեժ լուծել։ Սակայն Դեյվիսի գաղտնի հարցազրույցը մանրամասնող ոստիկանության զեկույցում ասվում է, որ մեղադրյալը, բացի վրեժխնդրությունից, Շակուրին և Նայթին թիրախավորելու համար մեկ այլ պատճառ էլ ուներ. ռեփեր Քոմբսը 1 միլիոն դոլար պարգև էր առաջարկել նրանց սպանությունների համար։
Թուփաքը սպանվել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում չորս կրակոցից: