Սեպտեմբերի 29-ին 5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի (ՉԺՀ) հարավային մասում: Այդ մասին հայտնել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել Է տեղական ժամանակով 09:14-ին (Երեւանի ժամանակով 05:14-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Տայդուն քաղաքից 43,9 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք, օջախն ընկած Է եղել ծովի հատակին՝ 9,9 կիլոմետր խորության վրա:

Գետնի տատանումներ են զգացվել Պինդունի եւ Տայդունի գավառների տարածքում, ինչպես նաեւ Գաոսյուն եւ Տայնան հատուկ մունիցիպալիտետներում: 23 միլիոն բնակչությամբ Տայվան կղզին գտնվում Է սեյսմիկ ակտիվ գոտում՝ Խաղաղ օվիկանոսի հատակի խոշոր տեկտոնական խզվածքի մերձակայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

2476