Արարատյան Հայրապետական Թեմը հրապարկել է զատկական միջոցառումների ժամանակացույցը:

«Ապրիլի 16-ին` ժամը 19:15-ին հրավիրում ենք` միանալու Կանթեղներով երթին։

«Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթը նախաձեռնել ու արդեն 8-րդ տարին է, որ  իրականացնում են թեմի երիտասարդաց միությունները։

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու մոտ հավաքվել 19․15-ին։ Երթը կմեկնարկի ժամը 20․00-ին։

Երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները»,-ասված է հայտարարության մեջ։

Ապրիլի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը: Այդ օրը` ժամը 11։00-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի քանի համայնքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Հարության տոնին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:

Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ
14։00-17։00 – Զատկական առաջին փառատոնը Հայաստանում. կազմակերպել են Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման եւ Սուրբ Աննա ու Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ։ Փառատոնը կուղեկցվի ազգագային երգ-պարով ու պարերի ուսուցմամբ։

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
14:00 – Տոնական համերգ՝ Հայորդյաց տների փողային ու դհոլների նվագախմբերի, պատանի երգիչների, «Տարոն» պարային խմբի
մասնակցությամբ, զատկական հյուրասիրություն եկեղեցու բակում:

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի


13։30 – Տոնական համերգ՝ Նոր Նորքի մշակույթի տան սաների մասնակցությամբ։ Եկեղեցու բակում համայնքի բոլոր մանկապարտեզներն ու որոշ դպրոցներ կներկայանան իրենց զատկական տաղավարներով։

Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի
13:00 – համերգ, հյուրասիրություն եկեղեցու բակում:

Նորք – Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի
13:00 – Տոնական համերգ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ, այնուհետեւ զատկական տոնական հյուրասիրություն:

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի
14:00 – համայնքի անդամների եւ հոգեւորականների կողմից այցելություն «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ՝ զատկական նվերներով:

Ավան Սուրբ Աստվածածին եկեղեցի
13։00 – Տոնական համերգ՝ համայնքապետարանի մշակույթի տան սաների մասնակցությամբ, այնուհետեւ զատկական հյուրասիրություն՝ համայնքապետարանի կողմից։

14։00 – Տոնական համերգ Ավանի խոնարհված Ծիրանավոր եկեղեցու բակում, այնուհետեւ՝ հյուրասիրություն։

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի
13։00 – Տոնական համերգ եւ հյուրաասիրություն՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ։

Նորագավթի Սուրբ Գեւորգ եկեղեցի
13։00 – Ազգային երգ ու պարով տոնական համերգ՝ համայնքի Տիկնանց միության նախաձեռնությամբ։

960