ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության պետ Իգոր Բոգդաշը։
Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր։ Անդրադարձ է կատարվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 20-ին եռակողմ հայտարարությունների կատարմանը։
Ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Նախատեսվում է նաեւ վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ։