Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախաշեմին Ռուսաստանի հայերի միության ջանքերով  Մոսկվայի տարբեր հատվածներում տեղադրվել են գովազդային վահանակներ՝ հիշեցնելով մարդկության դեմ հրեշավոր հանցագործության մասին:

«1915 թվականի ապրիլի 24-ը սգո օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ։ Մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն», - ասված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հրապարակմանը կից նաև լուսանկարներ են տեղադրված։

177