Ժամը 01:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Թորգոմ Խ.-ն՝ իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ քաղաքի Անտառտնտեսություն թաղամասում ինքնավթարի է ենթարկվել և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելու ժամանակ, նրա վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է: