Ուկրաինական բանակի մայորը ռուսերենով խնդրել է տարհանել զինյալներին «Ազովստալից»

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներին և ազգայնական գումարտակներին անհրաժեշտ է դուրս բերել «Ազովստալի» ընդհատակյա տարածքից։ Այս մասին հայտնել է ուկրաինական բանակի մայոր Վոլինան։
Համապատասխան խնդրանքով համաշխարհային հանրությանն ուղղված տեսաուղերձի ժամանակ հանդես է եկել Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ բրիգադի հրամանատարը։ Ուկրաինական բանակի մայորն իր ելույթում օգտագործել է ռուսերենը. «Մենք չենք սպասի իրավիճակի ռազմական լուծմանը։ Իրադրությունը դառնում է կրիտիկական։ Կարծում եմ, որ մենք վաստակել ենք այն մարդկանց հարգանքը, որոնք ցանկացած խաղաղություն պատերազմից լավն են համարում »,- նշել է Վոլինը տեսաուղերձում։
25 Ապրիլ, 2022 18:12
1992