Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին: Այս մասին գրում է Armtimes.am-ը:

Ոստիկաններին ահազանգել է տարածքում գործող սրճարաններից մեկի մենեջերը: Նույն սրճարանի հաճախորդներից մեկը, ով ականատես է եղել դեպքին, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ այդ անձը նստած է եղել սրճարանում, զրուցել սրճարանի աշխատակցուհու հետ, սմարթֆոնով լուսանկարվել, այնուհետեւ թողնելով իր ուսապարկը՝ շտապ հեռացել է դեպի նախարարության շենք, ապա՝ վերադարձել: Նշենք, որ այդ հատվածում են գտնվում Արտաքին գործերի եւ ԿԳՄՍ նախարարությունները:

Ականտեսի խոսքով՝ այդ անձի վարքագիծն իրեն տարօրինակ է թվացել, այդ իսկ պատճառով հետեւել է նրան. ըստ ականատեսի՝ նա դողալիս է եղել, կարծես վախեցած լիներ:

Նախնական զննությամբ՝ ուսապարկում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. եղել են միայն փաստաթղթեր:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

654