Ապրիլի 30-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցավ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընդունելությունը, որը երկու տարի շարունակ չեղարկվում էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Միջոցառմանը ներկա էին Քիմ Քարդաշյանը և նրա սիրելին՝ Փիթ Դևիդսոնը, որն առաջին անգամ նրա հետ է հայտնվել կարմիր գորգի վրա։

Հեռուստաաստղն ու հումորիստը միասին ներկա էին Քարդաշյանների ընտանիքի նոր ռեալիթի շոուի պրեմիերային, սակայն կարմիր գորգին նրանք միաիսն չէին լուսանկարվել։

Ի դեպ, երեկույթին նաև ներկա էին Դրյու Բերիմորը, Բրուկ Շիլդսը և Միրանդա Քերը ամուսնու՝ Էվան Շպիգելի հետ։ 

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքները կազմակերպելու ավանդույթը սկսվել է 1924 թվականին։  Նախագահ Դոնալդ Թրամփը դադարեց մասնացել այս ընթրիքին՝  լրատվամիջոցները որպես «ժողովրդի թշնամի» որակելուց հետո: 

4894