ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի՝ մարտի 1-ին, հանդես է եկել  ԱՄՆ-ի վիճակի ամենամյա ուղերձով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։ Նրա հիմնական թեման եղել է Ուկրաինայի իրավիճակը և ռուսական պատժամիջոցները։ Բայդենը հայարարել է՝ 

Երկինքը փակելու մասին
ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ «Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար»։
Նավթի մասին
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից։ «Ես կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը 30 այլ երկրների հետ միասին գործողություններ է ձեռնարկել՝ 60 միլիոն բարել նավթ արտանետելու ամբողջ աշխարհի պաշարներից: Ամերիկան ​​այս հարցում առաջատար դեր կխաղա»,- նշել է Բայդենը։
«Ռուս օլիգարխների հանցագործությունների մասին»

  • ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծելու՝ հետաքննելու նման «հանցագործությունները»։ 
  • Այս ուղղությամբ ԱՄՆ-ը նաև մտադիր է միավորել իր ուժերը եվրոպացի դաշնակիցների հետ՝ խլելու «ապօրինի ձեռք բերված հարստությունը»՝ զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները 

ԱՄՆ-ն «ուկրաինացիների կողքին է» և հիացած է նրանց «անվախությամբ»

«Վլադիմիր Զելենսկն և բոլոր ուկրաինացիները բառացիորեն ուրախացնում են աշխարհը իրենց անվախությամբ, քաջությամբ և վճռականությամբ»,- հայատարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի զինուժը «չի  պատրաստվում հակամարտություն սկսել Ուկրաինայում ռուսական զորքերի հետ», այլ մեկնում է Եվրոպա՝ «պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն դեպքում, եթե Պուտինը որոշի ավելի հեռուն գնալ դեպի Արևմուտք»:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Բայդենը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները «իր դաշնակիցների հետ կիրառում է հզոր տնտեսական պատժամիջոցներ», «կտրելով ռուսական խոշորագույն բանկերին միջազգային ֆինանսական համակարգից», իբր «զրկելով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին ռուբլու պաշտպանության հնարավորությունից»։ 
 

768