Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ գյուղերի գազասպառողների, «Սեգազ» ՍՊԸ-ի, «Սեր Գրիգ» ՍՊԸ-ի, «Էկոտոմատո» ՍՊԸ-ի և հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
04 Մայիս, 2022 15:36
638
Հոկտեմբերի 24-ին կդադարեցվի Երևանի և 2 մարզի որոշ հասցեների գազամատակարարումը
24 Հոկտեմբեր, 2023 02:15
Հոկտեմբերի 5-ին Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
05 Հոկտեմբեր, 2023 03:53
Ռուսաստանի կողմից Հայաստանի գազամատակարարումը դադարեցնելու ու նոր պատերազմի մեկնարկի մասին տարածվող լուրերը կեղծ են
03 Հոկտեմբեր, 2023 23:53