Խորհուրդ ենք տալիս «զգույշ աշխատել» թվերի հետ. Առողջապահության նախարարությունը պատասխանել է Հետքին
Ի պատասխան Հետք լրատվական կայքում մայիսի 2-ի՝ «COVID-19-ի բուժման նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային չեն օգտագործվել» վերտառությամբ հրապարակմանը՝ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կատարողական հաշվեքննության վերաբերյալ պաշտոնապես, կետ առ կետ դիրքորոշում է ներկայացվել հաշվեքննիչ պալատին:
Պարզաբանման հանրայնությունն ու հրապարակայնությունն ապահովված է, ինչին լրատվամիջոցը կարող է ծանոթանալ այս հղումով` http://armsai.am/.../files/program/2022/mohcovid19.pdf
Մեկ նկատառում ևս, խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցին «զգույշ աշխատել» թվերի հետ, քանի որ արձանագրությունում նշված «6,990,719.557 հազ. դրամ» «ցուցանիշը», որը համարժեք է 6 մլրդ 990 մլն 719 հազար 557 դրամին, կայքը ներկայացրել է որպես 6 տրիլիոն 990 մլրդ 719 մլն դրամ:
04 Մայիս, 2022 22:24
1193
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի «Արաբկիր» մասնաճյուղի բացմանը
21 Օգոստոս, 2026 20:34
Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը
21 Օգոստոս, 2026 14:29
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփել է անցած շաբաթը՝ այն որակելով բավականին հագեցած. տեսանյութ
16 Օգոստոս, 2026 16:48