ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ստացել է նաև խթանիչ դեղաչափը և ունի թեթև ախտանշաններ:

Նշվում է նաև, որ Բլինքենը վերջին օրերին ԱՄՆ նախագահ Բայդենի հետ չի հանդիպել, հետևաբար Բայդենը չի համարվում կոնտակտավոր անձ:

Բլինքենը կմեկուսանա տանը և աշխատանքը կշարունակի հեռավար կարգով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Անցած օրերին Բլինքենը հանդիպումներ է ունեցել նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի, Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:

629