Մակրոնի կուսակցությունն ընտրություններից առաջ փոխել է անունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությունը որոշել է փոխել անունը։ Ինչպես նշել է կուսակցության գլխավոր պատվիրակ Ստանիսլաս Գուերինին, քաղաքական շարժումն այսուհետ կկոչվի «Վերածնունդ»։
«Այսօր մենք նախաձեռնում ենք «Առաջ, Հանրապետություն» վերակազմավորոմը, որպեսզի կարողանանք շարունակել ընդլայնել այս քաղաքական շարժումը, որը ստեղծվել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ընդամենը վեց տարի առաջ՝ վերածելով այն քաղաքական կուսակցության, որը կկրի «Վերածնունդ» անունը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, կուսակցությունը կոչված է հավատարիմ մնալու Հինգերորդ Հանրապետության նախագահի կամքին և այն սկզբունքներին, որոնք Ֆրանսիան առաջ է մղում եվրոպական ասպարեզում։
06 Մայիս, 2022 15:50
956
Մակրոնը կարգելի առաջիկա օրերին իրավական հիմք չունեցող ցույցերը
22 Հոկտեմբեր, 2026 17:48
Հրկիզում ու թալան Ֆրանսիայում․ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել
19 Հոկտեմբեր, 2026 22:31
Մակրոնը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը
19 Հոկտեմբեր, 2026 11:17
Անդրեի ստեփանակերտյան չկայացած համերգի շուրջ կրքերը չեն հանդարտվում. ինչպես են կատարվածը մեկնաբանում ԱՀ պատկան մարմինները
10 Օգոստոս, 2021 20:26