Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին և Սերիկ Տոնոյանին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Դուք մեր պատմության փառավոր էջերը կերտողներն եք և մեր հաղթանակը ձեզանով ու ձեր մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել։ Դուք մերօրյա հերոսներ եք, ձեր օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։ Ես գիտեմ` դուք երբեմն անտեսվածության զգացում կարող եք ունենալ, և նեղվելու, և զայրանալու իրավունք ունեք, սակայն վստահեցնում եմ` մենք գնահատում ենք հայրենիքի համար արված ձեր սխրանքներն ու խոնարհվում ենք ձեր ավանդի ու հայրենիքի համար կյանքը տված հերոս հայորդիների հիշատակի առջև»,- հանդիպումների ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։

930