Մայիսի 9-ին, ժամը 01:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․  ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել է կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

863