Մետրոպոլիտենի կայարաններից մեկում գնացք է խափանվել

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում նկատվել է ծուխ։
Այս մասին հայտնել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է էլ․ հավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- գրել է Խաչատրյանը։
10 Մայիս, 2022 18:47
734
Երիտասարդը ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց և փորձել ներկել գնացքները
16 Նոյեմբեր, 2022 16:18
Էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանման պատճառով մետրոպոլիտենի գրաֆիկը խախտվել է
07 Սեպտեմբեր, 2022 14:24
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգի մասին
20 Հուլիս, 2022 14:06