«Վալենսիան» պարտվել է «Բետիսին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Բետիսը» հաղթել է «Վալենսիային»։
Վալենսիայում կայացած հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի, գոլերի հեղինակ են դարձել Վիլիան Խոսեն (57-րդ րոպե), Սերխիո Կանալեսը (87) և Բորխա Իգլեսիասը (90):
«Վալենսիայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևը փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին։
«Վալենսիան» առաջնությունում առանց հաղթանակի իր շարանը երկարացրել է մինչև յոթ խաղի և 44 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Բետիսը» 61 միավորով հինգերորդն է:
11 Մայիս, 2022 09:34
189
«Ռեալ Բետիսը» Լա Լիգայի խաղում պարտվել է «Վիլյառեալին»
07 Փետրվար, 2022 10:10
«Բետիս»-ը ջախջախիչ հաղթանակ է տարել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում
04 Փետրվար, 2022 11:52
ՊԼ․ «Ատլետիկոն» ջախջախել է «Բետիսին»
01 Նոյեմբեր, 2021 10:50
Չերիշևը չկարողացավ փրկել «Վալենսիային» պարտությունից
20 Ապրիլ, 2022 11:07