Այն, որ  ընդդիմության  ներսում  կան տարաձայնություններ,  արդեն իսկ կասկածներ չկան։   Արդեն իսկ փաստ է,  որ ընդդիմադիրների նախաձեռնած շարժումը տապալված է՝ ոչ ցուցարարների թիվն է ավելանում, ոչ էլ  գոնե  մի ցածրաստիճան  պաշտոնյա է հրաժարական տալիս։ Հաջողության չհասան նաև գործադուլի ու դասադուլի  հարցում։  Ավելին, բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարների թիվը գնալով  պակասում է, եթե մայիսի մեկին ընդդիմության հանրահավաքին մասնակցել էր 12,500 մարդ, ապա մայիսի 11-ին մասնակցել է ընդամենը 1750 մարդ։

Հիմա  արդեն փողոցային պայքարի  կազմակերպիչները սկսել են իրար  մեղադրել տապալված շարժման համար։  Օրինակ՝ քիչ առաջ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե հրապարակում անընդունելի մարդիկ կան, որ հարվածում են շարժմանը։

Եվ սա ևս  մեկ անգամ փաստում է, որ ընդդիմությունն  այժմ իր ներսում քավության նոխազ  է փնտրում,  որպեսզի  վերջինիս վրա բարդի  փողոցային պայքարով ձախողված իշխանափոխության փորձը։

2426