
Դիմադրություն» շարժումը վաղն առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,– գրել է նա։
Փաստորեն ընդդիմադիրները ԱԺ-ի մասին հիշեցին միայն այն ժամանակ, երբ բան հասավ նրան, որ կարող են զրկվել իրենց ստանձնած պաշտոններից։ Իսկ այն, որ ամիսներ շարունակ չեն զբաղվել խորհրդարանական աշխատանքներով, բայց աշխատավարձ են ստացել, փաստորեն դա նորմա է, կամ որ ավելի ճիշտ է՝ երևի այդպես էլ պետք է լիներ։
Պարզ է, որ ԱԺ շենքի դիմաց հավաքվելուց հետո մի քանի տասնյակ ցուցարարներով ոչնչի չեն հասնի ու ոչինչ չեն փոխի։ Կհավաքվեն, մի քիչ կճվճվան, հետո գլուխները կախ տուն կգնան։